Loading...
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՀՈՍ

Տավուշի մարզում ամուսինը հակի թելով խեղդամահ է արել 30-ամյա կնոջը

Загрузка...

Տավուշի մարզի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել: Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ հունվարի 22-ին  ոստիկանության Տավուշի բաժնին ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 30-ամյա բնակչուհիներից մեկը տանը կախվել է:

«Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը, կատարվել են անհրաժեշտ գործողություններ, ինչի արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կատարվածը ոչ թե ինքնասպանություն է, այլ սպանություն: Ըստ նախնական տվյալների՝  պարզվել է, որ ամուսինը հակի թելով խեղդամահ է արել կնոջը»,-ասաց Էդգար Ջանոյանը:

Նա տեղեկացրեց, որ դեպքից ժամեր անց տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Տավուշի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին և ձերբակալվել:

Ոստիկանությունից նշանակված են փորձաքննություններ, դեպքի հանգամանքները պարզվում են, կատարավում է նախաքննություն:

75 просмотров