Loading...
ԺԱՄԱՆՑ ԼՐԱՀՈՍ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ

«2 ամիս է՝ Հայաստանում եմ»․ Անի Երանյանը՝ Հայաստան երկարատև այցի և Մոսկվայում բիզնես ունենալու մասին

Загрузка...

Արդեն երկու ամիս է, ինչ Անի Երանյանը Հայաստանում է։ Վերջին տարիների ընթացքում սա դերասանուհու ամենաերկար այցն է հայրեինք, քանի որ մոտ 2 տարի է՝ բնակություն է հաստատել Ռուսաստանի Դաշնությունում։

Tert.am Life-ը Անիի հետ զրուցել է Հայաստան այցի նպատակի, հայրենիքի հետ կապված ծրագրերի և խստապահանջ դառնալու մասին։ Դերասանուհին նշեց, որ սա իր ամենաերկար այցերից է լինելու, թե ինչու, առայժմ չի բացահայտում:

Անդրադառնալով Հայաստանում նախատեսվող ծրագրերին՝ նա նշեց, որ կան նպատակներ, որոնք պատրաստվում է իրականացնել, սակայն չցանկացավ մանրամասնել, թե ինչի հետ են  կապված դրանք:

Հարցին, թե ինչը կարող է իրեն պահել հայրենիքում և մշտական բնակության առիթ դառնալ, դերասանուհին պատասխանեց՝ ոչինչ և ոչ ոք։ «Ես ազատ ճախրող թռչուն եմ և ճախրում եմ այն ուղղությամբ, որտեղ իմ հոգին ազատ է և լիարժեք։ Այսօր դա Երևանն է, երեկ Մոսկվան էր, վաղը դեռ չի եկել»,- ասաց նա՝ հավելելով, որ Ռուսաստանում փոքրիկ բիզնես է հիմնել, սակայն դա ևս չի կարող իրեն պահող հանգամանք դառնալ։

Ինչ վերաբերում է կրկին որպես դերասանուհի ներկայանլուն՝ դերասանուհին ասաց. «Այս ամիսներին որպես դերասանուհի զբաղվածություն չեմ ունեցել։ Իմ այցը հատուկ դրա համար չէ, բայց կուրախացնեմ այն հեռուստադիտողներին, ովքեր սպասում են ինձ եթերում, ամեն օր գրում են և խնդրում վերադարնալ եթեր։ Ես էլ եմ շատ կարոտել աշխատանքային այդ պրոցեսը»։

Հարցին, թե հիմա որքանո՞վ է Անին ավելի խստապահանջ դարձել մասնագիտական դաշտում, նա պատասխանեց․ «Այնքանով, որքանով ես այդ պահին ինձ լավ կզգամ և հոգիս չի նեղանա՝ դա և՛ հաճույքն է, և՛ ֆինանսը»։

ՀեղինակԶառա Ղազարյան

239 просмотров